Պառլամենտական ընդդիմությունը ցույց է տալիս, որ պահանջում է Նիկոլի հրաժարականը: Ճիշտ են ասում՝ նա պիտի պատասխանատվություն վերցնի ու հրաժարական տա:
Իսկ ընդդիմությունը պատրաստ է պատասխանատվություն վերցնել ու ընդունել, որ 2018 թվականին հենց իրենք, և կամ իրենց միջոցով են Նիկոլին բերել իշխանության, որ իրենք եղել են բեմականացման կարևոր մաս: Իսկ ընդդիմությունը պատրա՞ստ է պատասխանատվություն վերցնել ու ընդունել, որ հենց իրենք են 2021 թվականին Նիկոլին լեգիտիմացրել: Երկիրը կեղեքելու պատասխանատվությունը կարո՞ղ են ստանձնել: Դաշնակ-մաշնակ դեպուտատների մեծ մասը փախած է զինվորական ծառայությունից, Երևանի կենտրոնի, պատկերավոր ասած, կեսը պատկանում է բանակից փախած Արմեն Գևորգյանին, այս ամենի պատասխատավությունը ընդդիմությունը կստանձնի՞:
Արցախի ՀԷԿ-երն ու՞մ էին պատկանում, ովքե՞ր են դրանք վաճառել Ադրբեջանին ու Հայաստանից կոմպենսացում ստացել: Արցախում ու՞մ են տրվել 315 մլրդ դրամ վարկերը, որոնք մի որոշմամբ ներվեցին: Ընդդիմությունը պատրա՞ստ է ընդունելու այս անհերքելի ապացույցները, որ Փաշինյան Նիկոլը եղել է ԱԱԾ գործակալ, ինչպես որ իրենցից շատերն են:
Իհարկե պատրաստ չէ:
Բա այդ դեպքում Փաշինյանից ի՞նչ եք ուզում, կամ պահանջում:
Փաշինյանը ձեր հայելին է, ձեր ստվերն է, ձեր բարեկամն ու օրթախն է:
Ինչի՞ համար է տարիներ տևող այս կապիկությունը, бессовестный подонок-ներ:
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ